Բարսելոնայում մուսուլմաններն ահաբեկչության դեմ բողոքի ակցիա են անցկացրել


Բարսելոնայում մուսուլմաններն ահաբեկչության դեմ բողոքի ակցիա են անցկացրել
Օգոստոս 21 01:55 2017

Բարսելոնայում ապրող տասնյակ մուսուլմաններ շաբաթ օրը գնացել են Ռամբլա փողոց՝ բողոք հայտնելու Կատալոնիայում ահաբեկչությունների հետ կապված: Այս մասին հայտնում է La Sexta հեռուստաալիքը:

Կատալոնիայի մայրաքաղաքի այդ կենտրոնական փողոցում ահաբեկչության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտ 130 մարդ:

«Իսլամը խաղաղություն է», «Ոչ մեր անունից»՝ գրված է եղել պաստառների վրա, որոնք եղել են հավաքավածների ձեռքերում:

Ակցիային մոտ 50 մարդ է մասնակցել: