Եղիսաբեթ II-ը չի հրաժարվի գահից՝ հօգուտ արքայազն Չարլզի. Sunday Times


Եղիսաբեթ II-ը չի հրաժարվի գահից՝ հօգուտ արքայազն Չարլզի. Sunday Times
Օգոստոս 20 17:35 2017

Բրիտանացի թագուհի Եղիսաբեթ II-ը չի պատրաստվում վայր դնել լիազորությունները՝ հօգուտ արքայազն Չարլզի, քանի որ պարտքն ազգի առջև նրա համար առաջին տեղում է։ Այս մասին գրում է Sunday Times-ը։

Հղում անելով թագավորական պալատին մոտ իր աղբյուրներին՝ կիրակնօրյա թերթը ցրում է վերջին օրերին տարածված շշուկներն այն մասին, որ թագուհին, ով ապրիլին կդառնա 91 տարեկան, ծրագրում է գահը փոխանցել իր ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։

Եղիսաբեթ II-ը գահին է գտնվում արդեն 65 տարի՝ ամենաերկարը ներկայում աշխարհում ապրող բոլոր միապետերից։

Բուքինգեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչները հիշեցրել են Sunday Times-ին խոստման մասին, որը թագուհին տվել է ժողովրդին իր ծննդյան 21-ամյակի օրը. «Ես հայտարարում եմ…որ իմ ողջ կյանքը, լինի այն երկար թե կարճ, նվիրված կլինի Ձեզ ծառայելուն»։