Վախճանվել է Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը


Վախճանվել է Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը
Օգոստոս 20 16:55 2017

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Նարեկ Սրբազանի մահը:

Հանգուցյալ Սրբազան Հոր աճյունը օգոստոսի 22-ին կդրվի Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգը: Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Նարեկ եպիսկոպոսի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: