Պետք է շարունակել նույն ոգով.Մխիթարյան


 Պետք է շարունակել նույն ոգով.Մխիթարյան
Օգոստոս 20 14:43 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախել է «Սուոնսիին», իսկ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է իր տպավորություններով:

«Խաղը դժվար դասավորվեց, հատկապես առաջին խաղակեսում, քանի որ մրցակցը խաղում էր 5 պաշտպանով: Սակայն մենք կարողացանք համբերություն ցուցաբերել և անել այն, ինչ պետք է անեինք:

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձանք, չնայած` դժվարությամբ: Երկրորդ խաղակեսում ավելի մեծ առավելություն ունեինք: Այս երկու հաղթանակները խոսում են թիմի ոգու մասին, նախորդ տարի այն նույնպես առկա էր, սակայն հիմա բախտը մեր կողմն է և այժմ մենք կարողանում ենք իրականացնել գոլային պահերը:

Շատ լավ ենք սկսել, սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք շարունակել նույն ոգով»,- ասել է Մխիթարյանը: