Արտակարգ դեպք՝ Շշի Մելոյին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին


Արտակարգ դեպք՝ Շշի Մելոյին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին
Օգոստոս 20 14:32 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի՝ Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:

Սակայն ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները քոթակի են ենթարկել նրանց:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում



loading...