Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր


Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Օգոստոս 20 14:00 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների հատման վայրում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Արտաշես Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 88 ՍՏ 009 համարանիշի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Դիլոյանի վարած Mercedes մակնիշի 85 ZZ 085 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Ռ. Դիլոյանը, նրա ուղևոր, Մալաթիա-Սեբաստիա վարչկան շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչ Կարախանյանը և Volkswagen-ի վարորդ Ա. Պողոսյանն ու նրա ուղևորներ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանն ու Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաի բնակիչ, 60-ամյա Մարիետա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում