Հայտնի են աշխարհի ու Եվրոպայի լավագույն քաղաքները


Հայտնի են աշխարհի ու Եվրոպայի լավագույն քաղաքները
Օգոստոս 20 20:33 2017

Economist Intelligence Unit's 2017-ը հրապարակել է աշխարհում կյանքի համար ամենահարմարավետ քաղաքների ցանկը։ Եվրոպայում լավագույն քաղաք է ճանաչվել Վիեննան։

Թոփ-ցանկում ներառվել են 140 քաղաքներ։ Վիեննան 100-ից ստացել է 97,4 բալ։

Լավագույն քաղաքների ցանկը կազմելիս հաշվի է առնվում կայունությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակութային կյանքը, միջավայրն ու ենթակառուվածքները։

Աշխարհում լավագույն քաղաքը դարձել է Մելբուրնը։ Տասնյակում ներառվել են Հելսինկին, Համբուրգը։ Լոնդոնը զբաղեցրել է 53-րդ տեղը։