Մեծ Բրիտանիայում վարձակալվող մեքենաների ստուգումը կարող է խստացվել


Մեծ Բրիտանիայում վարձակալվող մեքենաների ստուգումը կարող է խստացվել
Օգոստոս 20 23:08 2017

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են ներմուծել հավելյալ ստուգում մեքենաների վարձակալության համար՝ ծայրահեղականության դեմ պայքարի կառավարության նոր պլանների շրջանակում՝ կապված Բարսելոնայի ահաբեկչության հետ։ Այս մասին գրում է Telegraph-ը։

Ինչպես գրում է պարբերականը՝ բրիտանացի նախարարները չափազանց անհանգստացած են այն բանից, թե որքան հեշտությամբ կարող են ահաբեկիչները վարձակալել մեքենաներ՝ վրաերթով ահաբեկչությունների իրականացման համար։

Ներքին գործերի և տրանսպորտի նախարարությունների պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել մեքենաների վարձակալության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ավելի խիստ միջոցառումների սահմանման մասին։ Վերջնական որոշում դեռևս չի կայացվել։