Չինաստանում բացվել է առաջին ինտերնետ դատարանը


Չինաստանում բացվել է առաջին ինտերնետ դատարանը
Օգոստոս 20 18:50 2017

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում առաջին ինտերնետ դատարանի պաշտոնական բացումն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Բացման արարողությանը մասնակցել են Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցյանը և Չինաստանի ԿԿ-ի նահանգի կոմիտեի քարտուղար Չե Ցզյունը:

Այս դատարանը կքննի այն գործերը, որոնք կապված են առցանց առևտրում խարդախությունների, պարտքային պայմանագրերի առցանց կնքման հետ, համացանցում հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը: