Ինդոնեզիայում 10.000 տղամարդ է մասնակցել ավանդական պարին և ռեկորդ սահմանել


Ինդոնեզիայում 10.000 տղամարդ է մասնակցել ավանդական պարին և ռեկորդ սահմանել
Օգոստոս 20 18:24 2017

Ինդոնեզիայում 10.000 տղամարդ է մասնակցել ավանդական պարի փառատոնին: Դրա նպատակն էր զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել Աչեհ շրջանի վրա, որի վարկանիշը ընկել էր հոմոսեքսուալներին դաժան պատժելու համար։

Տղամարդիկ կրել են նախշերով սև կոստյումներ և պարել են «հազարավոր ձեռքերով պար» կամ սաման։ Այս պարը ամենահայտնիներից է Ինդոնեզիայում։ Այն 2011թվականին ներգրաված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Սաման պարը սկսվում է դանդաղ շարժումներից, ձեռքերը հարվածելով կրծքավանդակին, ապա՝ գետնին։ Տեմպը գնալով արագանում է։ Այս տարի պարի մասնակիցների թիվը ռեկորդ է սահմանել, անցած տարի եղել է 6.6 հազար մասնակից։