Կանադայում 4000 մարդ է մասնակցել հանրահավաքին՝ հաջակցություն ներգաղթյալների


Կանադայում 4000 մարդ է մասնակցել հանրահավաքին՝ հաջակցություն ներգաղթյալների
Օգոստոս 20 13:31 2017

Վանկուվերում մոտ 4000 մարդ դուրս է եկել հանրահավաքի՝ հաջակցություն ներգաղթյալների։ Այս մասին հայտնում է CTV News հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ քաղաքում անցկացվել է նաև հանրահավաք՝ ընդդեմ միգրացիայի և կանադական բազմամշակութայնության։

Հեռուստաալիքի տվյալներով՝ չնայած մտավախություններին, որ երկու ցույցերի մասնակիցները կարող են բախվել, միջոցառումը խաղաղ է ընթացել։

Վանկուվերի ոստիկանությունը հայտարարել է, որ հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտման համար 5 մարդ է ձերբակալվել։

Եվս 2 ակտիվիստների հեռացրել են հավաքի տարածքից՝ անկարգությունների կանխման համար։