Իրաքը հայտնել է Սիրիայի հետ սահմանին ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակում սկսելու մասին


Իրաքը հայտնել է Սիրիայի հետ սահմանին ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակում սկսելու մասին
Օգոստոս 20 13:15 2017

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է Սիրիայի հետ սահմանին ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների վերջին խոշոր պատվարի՝ Թալ-Աֆար քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Մեր թանկագին քաղաք, եկել է Թալ-Աֆարի ազատագրման ժամանակը»,-ասել է նա հեռուստատեսությամբ։

Նրա խոսքով՝ Իրաքի բանակի բոլոր դիրքերն ուղղվում են Թալ-Աֆարի կողմը՝ դրա ազատագրման համար։

«ԴԱԻՇ-ը պետք է կա՛մ հանձնվի, կա՛մ մեռնի»,-նշել է վարչապետը։

Իրաքի իշխանություններն օգոստոսի 15-ի հայտնել էին քաղաքում գրոհայինների դիրքերի ուղղությամբ ավիահարվածների մեկնարկի մասին։ Թալ Աֆարը բնակեցված է հիմնականում իրաքցի թուրքմեններով, ովքեր հանդիսանում են սուննի մուսուլմաններ։