Մարոկկոյի թագավորը ներում է շնորհել ահաբեկչության համար դատապարտված ավելի քան 400 մարդու


Մարոկկոյի թագավորը ներում է շնորհել  ահաբեկչության համար դատապարտված ավելի քան 400 մարդու
Օգոստոս 20 12:38 2017

Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը ներում է շնորհել ահաբեկչական գործողությունների համար դատապարտված ավելի քան 400 մարդու։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Համաներման մասին տեղեկությունը ստացվել է Մարոկկոյում հեղափոխության օրվա 64-րդ տարեդարձի նախօրեին։

Դատապարտվածները պաշտոնապես իրենց հանձնառությունն են արտահայտել ազգային արժեքներին և ազգային ինստիտուտներին, հայտարարել են ծայրահեղականությունից հրաժարվելու մասին, ինչպես նաև լավ վարք դրսևորել բանտում։

Հուլիսի վերջին թագավորը համաներել էր մոտ 1200 մարդու, ովքեր կալանքի տակ են եղել երկրի հյուսիսում ցույցերի մասնակցելու համար։