ԱՄՆ-Մեքսիկա սահմանին բեռնատարի սառնարանում 60 ներգաղթյալ է հայտնաբերվել


ԱՄՆ-Մեքսիկա սահմանին բեռնատարի սառնարանում 60 ներգաղթյալ է հայտնաբերվել
Օգոստոս 20 12:16 2017

ԱՄՆ Մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության աշխատողները 60 ներգաղթյալի են հայտնաբերել բեռնատարի սառնարանում, որը կանգնեցվել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներգաղթյալներն այդ կերպ ցանկացել են ապօրինաբար ներթափանցել ԱՄՆ տարածք։

Բեռնատարը փորձել է նրանց տեղափոխել բրոկկոլիի հետ։ Թափքում ջերմաստիճանը եղել է 9 աստիճան Ցելսիուս։

Սառնարանում գտնվել են 22 գվատեմալացիներ, 17 մեքսիկացիներ, 13 սալվադորցիներ և 8 հոդուրասցիներ։ Նրանք հրաժարվել են բժշկական օգնությունից։ Գվատեմալայի քաղաքացին, ով վարել է բեռնատարը, ձերբակալվել է մարդկանց անօրինական տեղափոխման մեղադրանքով։