Պարզվել է երեկ Լոռու մարզում դաժան ու ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը


Պարզվել է երեկ Լոռու մարզում դաժան ու ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը
Օգոստոս 20 10:47 2017

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են երեկ՝ օգոստոսի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել է Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը, և 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել են:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում