Չիլիում հնդկացիներից կազմավորված խմբավորման անդամները 18 բեռնատար մեքենա են այրել


Չիլիում հնդկացիներից կազմավորված խմբավորման անդամները 18 բեռնատար մեքենա են այրել
Օգոստոս 20 13:08 2017

Չիլիի հարավում գտնվող Տեմուկո քաղաքի կայանատեղիներից մեկում 18 բեռնատար մեքենա է այրվում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանությունների հաղորդագրությունը:

Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը կանխամտածված է եղել, իսկ հավաքված ապացույցները վկայում են, որ կատարվածն առնչություն ունի հնդկացի մապուչեներից կազմավորված Weichan Auka Mapu խմբավորման հետ:

Ավելի վաղ վերոնշյալ խմբավորումը ստանձնել էր Չիլիում տեղի ունեցած այլ հրդեհումների պատասխանատվությունը: