Ահաբեկիչները ծրագրել էին հարձակվել Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարի վրա


Ահաբեկիչները ծրագրել էին հարձակվել Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարի վրա
Օգոստոս 20 11:24 2017

Բարսելոնայում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների նախնական ծրագրով նախատեսվում էր միաժամանակ 3 միկրոավտոբուս պայթեցնել քաղաքի 3 վայրերում, այդ թվում՝ Սուրբ ընտանիքի տաճարում (Սագրադա Ֆամիլիա): Այս մասին հայտնում է El Español պարբերականը:

Ահաբեկիչների թիրախներից է եղել 1882 թվականից հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով մասնավոր նվիրատվություններով կառուցվող և իր ճարտարապետությամբ հայտնի Սուրբ ընտանիքի տաճարը:

Պարբերականի տեղեկությամբ՝ ականպատ միկրոավտոբուսները պահվում էին Ալկանսար քաղաքի տարածքում: