Մոնբլանի լանջերին ուկրաինացի լեռնագնացի մարմին են հայտնաբերել


Մոնբլանի լանջերին ուկրաինացի լեռնագնացի մարմին են հայտնաբերել
Օգոստոս 20 11:08 2017

Ալպյան լեռնաշղթայի Մոնբլան լեռան լանջերին շաբաթ ուկրաինացի լեռնագնացի մարմին են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ 42-ամյա լեռնագնացը Մոնբլանի բարձունքը հաղթահարել սկսել է ուրբաթ: Գիշերվա ժամերին նա ձնամրրիկի տակ է հայտնվել:

Ինչպես հաղորդվում է, նա շեղվել է ճանապարհից և ազդանշան է տվել, սակայն չի հաջողվել փրկարարական աշխատանքներ կազմակերպել, քանի որ լեռը գտնվել է փոթորիկի կենտրոնում: