ԵՄ-ն հույսն ԱՄՆ-ի վրա չի դնում պաշտպանության համար. Յունկեր


ԵՄ-ն հույսն ԱՄՆ-ի վրա չի դնում պաշտպանության համար. Յունկեր
Օգոստոս 20 10:15 2017

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող իր պաշտպանության հարցում հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Այս մասին հայտնում է Politico-ն:

«Պարզ է դառնում, որ մենք չենք կարող երկարաժամկետ հեռանկարում հույս դնել ԱՄՆ-ի պաշտպանական աջակցության վրա»,- հայտարարել է Յունկերն ավստրիական մամուլին տված հարցազրույցում: