Ինչպես սուպերմարկետում հեշտությամբ ընտրել ամենաարագ շարժվող հերթը


Ինչպես սուպերմարկետում հեշտությամբ ընտրել ամենաարագ շարժվող հերթը
Օգոստոս 20 13:00 2017

Միջինում մարդիկ իրենց ամեն օրվա կես ժամն անց են կացնում հերթերի մեջ կանգնելով: Գիտնականները ապշած էին այս արդյունքով, ուստի նրանք մի քանի հնարքներ են գտել, որոնք կարող են օգնել ձեզ օպտիմալ կերպով օգտագործել ձեր ժամանակը և ընտրել ամենաարագ շարժվող շարքը: Հետևեք այս անգին խորհուրդներին և դուք հաստատ կխնայեք ձեր թանկարժեք ժամանակը:
Կանգնեք այն գնորդի հետևում, ում զամբյուղը լի է
Սա առաջին հայացքից անհեթեթ կթվա, սակայն հետազոտողները պդում են, որ սա իսկապես արդյունավետ է:

Դեն Մեյերը կարծում է, որ եթե 100 հատ ապրանքատեսակներ ունեցող զամբյուղի հետևում կանգնեք, դուք 6 րոպե կծախսեք հերթի մեջ: Իսկ եթե 4 մարդու հետևում կանգնեք, այն դեպքում, եթե նրանցից յուրաքանչյուրի մոտ 20 իր կա, դուք հերթում կկանգնեք 7 րոպե: Սա նշանակում է, որ ավելի քիչ գնորդներ և ավելի շատ ապրանքներ ունեցող շարքերն ավելի արագ են շարժվում:


Ձախ կողմի շարքերն ավելի արագ են շարժվում
Մարդկանց մեծ մասը աջլիկ են, և հետևաբար աջ ձեռքով ավելի լավ են աշխատում: Ուստի միշտ մոտեցեք ձախ կողմի դրամարկղին:
Գանձապահը կի՞ն է: Հրաշալի է:
Որպես կանոն՝ կին գանձապահներն ավելի արագ և էֆեկտիվ են աշխատում:
Ստուգեք, թե ձեր դիմացինն ինչ է գնում
Սա ամենևին էլ չի խոսում ձեր հետաքրքրասիրության մասին: Ուղղակի պետք է ստուգել, թե ձեր դիմացինի վերցրած ապրանքները փաթեթավորված և ապակյա տարաներո՞վ են, թե ոչ, այլ կերպ ասած՝ դրանք դրամարկղի մոտ հաշվարկելն ավելի արա՞գ կտևի, թե ոչ: Հիշեք՝ շշեր և այլ տարաներ վերցրած գնորդն ավելի արագ կանցնի դրամարկղը, քան բանջարեղեն վերցրած գնորդը:

Մի ընտրեք անկյունում գտնվող հերթը
Ըստ մի հետազոտության՝ այն գանձապահները, ովքեր չեն տեսնում ողջ շարքը, ավելի դանդաղ են աշխատում: