Շալկեն վստահ հաղթանակ տարավ Լայպցիգի նկատմամբ


Շալկեն վստահ հաղթանակ տարավ Լայպցիգի նկատմամբ
Օգոստոս 19 23:33 2017

Կայացել է գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրի հերթական հանդիպումը:

«Շալկեն» տանը հաղթել է Չեմպիոնների լիգայում Գերմանիան ներկայացնող «Լայպցիգին»:

Հանդիպման հաշիվը 43-ին րոպեին բացեց Նաբիլ Բենտալեբը` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: 73-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Եվգենի Կոնոպլյանկան:

Հիշեցնենք, որ 2-րդ տուրում «Շալկեն» կհանդիպի «Հանովերին», իսկ «Լայպցիգը»` «Ֆրայբուրգին»:

«Շալկե»-«Լայպցիգ»` 2:0

Գոլերը` Բենտալեբ (43, 11 մետրանոց), Կոնոպլյանկա (73)