Տուրկու քաղաքում 5 մարոկկացի հարձակվել են անցորդների վրա


Տուրկու քաղաքում 5 մարոկկացի հարձակվել են անցորդների վրա
Օգոստոս 19 23:12 2017

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում մարոկկացի18-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և ձերբակալել նրան: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: Միջադեպի հետևանքով զոհվել էր 2 Ֆինլանդիայի քաղաքացի, 8 մարդ ստացել էր վնասվածքներ։ Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ևս չորս մարոկկացի է ձերբակալել: