Էրդողանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի քննադատությանը


Էրդողանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի քննադատությանը
Օգոստոս 19 22:50 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննդատության է ենթարկել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելին այն բանի հետ, երբ վերջինս Էրդողանին մեղադրել է այդ երկրում նախընտրական արշավին «կոպիտ միջամտության» համար: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:

«Նա ոչ մի սահման չի ճանաչում: Դու ո՞վ ես, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ: Տեղդ իմացիր: Նա փորձում է մեզ դաս տալ… Դու որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ: Քանի՞ տարեկան ես»,- հայտարարել է Էրդողանը թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող խոսքում:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել չքվեարկել Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին՝ ասելով, որ նրանք հանդիսանում են Թուրքիայի թշնամի։ Գաբրիելը նրա կոչը որակել էր որպես «կոպիտ միջամտություն Գերմանիայում նախընտրական արշավին»:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: