Խեսեի նորամուտի գոլի շնորհիվ Սթոք Սիթին հաղթեց Արսենալին


Խեսեի նորամուտի գոլի շնորհիվ Սթոք Սիթին հաղթեց Արսենալին
Օգոստոս 19 22:17 2017

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Սթոք Սիթիին» և պարտվեց նվազագույն հաշվով:

Տանտերերի կազմում իր նորամուտը նշեց իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, ով խփեց հանդիպման միակ գոլը:

Այս խաղից հետո «Արսենալը» և «Սթոք Սիթին» 3 միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 6-ից 13-րդ հորիզոնականները:

«Սթոք Սիթի»-«Արսենալ»` 1:0

Գոլը` Խեսե (47)