Բոստոնում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ակցիաների


Բոստոնում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ակցիաների
Օգոստոս 19 21:54 2017

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ակցիաներից մեկն անցկացվում է քաղաքի կենտրոնում՝ ի պաշտպանություն խոսքի ազատության: Դրա կազմակերպիչները պնդում են, որ բոլոր ամերիկացիներն իրավունք ունեն անարգել արտահայտելու իրենց մտքերը, այդ թվում՝ սպիտակամորթ ռասսայի կողմնակիցները: Նրանք պնդում են, որ կապ չունեն Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում անցած շաբաթվա ցույցի կազմակերպիչների հետ: