Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է հացադուլ են անցկացնում


Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է հացադուլ են անցկացնում
Օգոստոս 19 21:41 2017

Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է հացադուլ են անցկացնում երկաթգծի դեպարտամենտի առջև։ Ցույցին ևս մի քանի մարդ է միացել և հիմա հացադուլ է անում 8 աշխատակից։ Հայտնում է aliq.ge-ն: Հիշեցնենք, որ երկաթուղու աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել կրճատումների հետևանքով Գուրջաանիից Սադախլո տեղափոխումը: Ըստ ցուցարարների՝ ղեկավարությունը չի փորձում բանակցություններ անցկացնել և իրենց հետ սպառնալիքներով է խոսում։ Ուստի, գործադուլավորները պահանջում են երկաթգծի վարչակազմի, մասնավորապես ենթակառուցվածքների եւ հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի հրաժարականը։ Երկաթգծի հանրային կապերի ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիան ցույցի մասնակիցներին ավելի վաղ անվանել էր «քաղաքականորեն ղեկավարվող»: Ըստ նրա, այդ մարդիկ օգտագործվում են սադրիչների կողմից։