Նոր աղետ․ Թեղուտի հանքավայրի պոչհանքը կուլ է տալիս անտառը


Նոր աղետ․ Թեղուտի հանքավայրի պոչհանքը կուլ է տալիս անտառը
Օգոստոս 19 21:08 2017

Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ օրերս է եղել Լոռու մարզի Թեղուտի հանքավայրում եւ արձանագրել հանքի շահագործման կոպիտ խախտումներ:

«Շահագործող ընկերությունը՝ «Վալեքս»-ը, ասում էր, որ կառուցելու են պոչամբար, պոչհանք տեղավորող մեկ այլ կառույց, որի հատակը մեկուսացնելու են, իսկ պոչամբարից եւ պոչհանքից շրջակա միջավայր գնացող վտանգը զրոյացվելու է: Այդպես չէ: Պատվարը սխալ է կառուցված: Անտառը հատեցին, իսկ հիմա պոչհանքը լցվում է կտրած ծառերի եւ բուսականության վրա, «կուլ տալիս»…այսինքն՝ զրո մեկուսացում: Ձորի մեջտեղում պետք է պատվար դրվեր, բայց դրել են վերջնամասում՝ Շնողից ոչ հեռու: 260 մետրից ավելի պետք է լինի պոչամբարի բարձրությունը: Սա ստախոսություն է, քանի որ միշտ ասում էին, թե Թեղուտի հանքավայրը չափանիշ է դառնալու»,-պատմել է Հակոբ Սանասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ պոչհանքը լցվում է Շնող գետը, որը Դեբեդի վտակն է. «Շնողում ութ տեսակի ձուկ կար, հիմա չկա, անգամ միջատներ ու գորտեր չկան, շնողցիների այգիներն էլ այդ ջրով ոռոգելուց հետո չորացել են»:

Ավելին՝ այստեղ