Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան այցելել են Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորվածներին


Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան այցելել են Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորվածներին
Օգոստոս 19 20:45 2017

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հիվանդանոցում այցելել են Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորվածներին: Այս մասին հայտնում է 24 Horas ալիքը:

«Բարսելոնան միայնակ չի եղել և չի լինի, նրան աջակցում է ողջ Իսպանիան: Այդ հարձակումը, այդ սպանությունը բոլորին է ցնցել»,- հայտարարել է երկրի ղեկավարը: «Մենք չենք վախենում»,- ասել է նա կատալոներեն: Այդ խոսքերը գլխավոր կարգախոս են դարձել Իսպանիայում ահաբեկչություններից հետո:

Ֆելիպե VI-ն ու Լետիսիան զրուցել են տուժածների, բուժանձնակազմի հետ: Երեկոյան նրանք կայցելեն ահաբեկչության վայրը՝ Լա Ռամբլա փողոցը, ուր մարդիկ ծաղիկներ են բերում՝ ի հիշատակ ահաբեկչության ժամանակ զոհվածների:

Բարսելոնայի և Տարագոնայի հիվանդանոցներում 54 մարդ է շարունակում բուժվել: