Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 153 մարդ է մահացել


Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 153 մարդ է մահացել
Օգոստոս 19 20:25 2017

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, աղետի գոտում գտնվել է ավելի քան 10 մլն մարդ: NDTV հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ջրհեղեղի պատճառ են դարձել հզոր հորդառատ անձրևները, որոնք չեն դադարել մի քանի օր:

Հեռուստաընկերության տեղեկություններով, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով այդ շրջան է ուղևորվել ռազմական միավորում. զինծառայողները կառուցում են փախստականների ժամականավոր տեղակայման ճամբար: Իշխանությունները տուժած բնակիչների համար հիմնել են անվճար 1700 խոհանոց: