ԻՊ-ը ստանձնել է Կամբրիլսի հարձակման պատասխանատվությունը


ԻՊ-ը ստանձնել է Կամբրիլսի հարձակման պատասխանատվությունը
Օգոստոս 19 17:30 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսպանական ծովափնյա հանգստավայր Կամբրիլս քաղաքում հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության Amaq քարոզչական գործակալությանը:

«Իսպանիայում խալիֆայության զինվորների կողմից իրականացված հարձակումների պատճառով սպանվել և վիրավորվել է ավելի քան 120 մարդ Խաչակիրների դաշինքի երկրներից»,- ասված է խմբավորման հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ կազմակերպության անդամները «վրաերթի են ենթարկել խաչակիրների Կամբրիլս ծովափնյա քաղաքում»:

Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր նաև Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը: