Երեւան-Սեւան ճանապարհին վթարից հիվանդանոց տեղափոխված 9 հոգուց 2-ն անչափահաս են. մանրամասներ


Երեւան-Սեւան ճանապարհին վթարից հիվանդանոց տեղափոխված 9 հոգուց 2-ն անչափահաս են. մանրամասներ
Օգոստոս 19 15:45 2017

Երեւան-Սեւան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի եւ մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 քաղաքացի:

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են նաեւ երկու անչափահաս՝ 11 եւ 5 տարեկան, նրանք լուրջ վնասվածքներ չունեն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12։40-ի սահմանում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բ.-n իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Ն.-ին պատկանող «ԳԱԶ 32 213» մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար «ԳԱԶել»-ին։ Հիվանդանոց տեղափոխվածները «ԳԱԶել»-ի ուղեւորներ են եղել։