Տավուշում 32-ամյա զինակցին սպանելուց հետո դին այրելու և մեքենան ձորը գլորելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը կտեղափոխվի դատարան. Shamshyan.com


Տավուշում 32-ամյա զինակցին սպանելուց հետո դին այրելու և մեքենան ձորը գլորելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը կտեղափոխվի դատարան. Shamshyan.com
Օգոստոս 19 15:27 2017

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Իջևան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Լալայանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս, ով պայմանագրային զինծառայող է, կասկածվում է իր ծառայակից, համագյուղացի, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ սպանությունը կապ չունի նրանց ծառայության հետ։ Այն առնչվում է անձնական խնդրին։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Կայքի փոխանցմամբ՝ կասկածյալն արդեն տեղափոխվել է Ռազմական Ոստիկանության Իջևանի մեկուսարան, որտեղից նրան տեղափոխելու են դատարան, որտեղ դռնփակ դատական նիստը լինելու է դռնփակ, և եթե դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը, ապա Ա. Լալայանը կկալանավորվի ու կտեղափոխվի բանտ։



loading...