Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում է


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում է
Օգոստոս 19 16:00 2017

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Սուոնսի Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լիբերտի» մարզադաշտում կայանալիք խաղում «կարմիր սատանաները» խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմով` Դե Խեա, Վալենսիա, Բայի, Ջոնս, Բլինդ, Մատիչ, Պոգբա, Մատա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Լուկակու:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: