Խոշոր ու ողբերգական վթար Ալավերդիում. կա 2 զոհ և 7 տուժած


Խոշոր ու ողբերգական վթար Ալավերդիում. կա 2 զոհ և 7 տուժած
Օգոստոս 19 15:13 2017

Օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: