«Մի դիպչիր իմ ընտանիքին, թե չէ ինձ հետ գործ կունենաս». Ջեյ Զին իր նոր ալբոմում դիմել է Քանյե Ուեսթին


«Մի դիպչիր իմ ընտանիքին, թե չէ ինձ հետ գործ կունենաս». Ջեյ Զին իր նոր ալբոմում դիմել է Քանյե Ուեսթին
Օգոստոս 19 16:16 2017

Այս տարվա հունիսի կեսերին կրկին հայր դարձած 47-ամյա Ջեյ Զիի նոր ալբոմը արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել:.

Երկրպագուները «4:44» ժողովածուում գտել են շատ ապացույցներ առ այն, որ իր երգերով ռեփերն ուղղակի պատասխանում է անհավատարմության համար իրեն ուղղված մեղադրանքներին, որնց մասին Բեյոնսեն երգում է իր Lemonade ալբոմում:

Այժմ արդեն հասարակությունը ենթադրում է, որ մի քանի կոմպոզիցիաներ հասցեագրված են 40-ամյա Քանյե Ուեսթին, որի հետ երաժիշտը դեռ անցյալ տարվանից լարված հարաբերություններ ունի:

Ջեյ Զին եղել է ռադիոկայաններից մեկի հյուրը, որտեղ նրան հարցրել են, թե ում էին ուղղված վերջին կոմպոզիցիայից մեկի խոսքերը՝ «Մի դիպչիր իմ ընտանիքին, թե չէ ինձ հետ գործ կունենաս»: Ռեփերը փորձել է համոզել, որ Քանյե Ուեսթը ոչ մի կապ չունի, նա ընդամենը դիմել է ինքն իրեն: