Ցուկերբերգը ծրագրում է արձակուրդ գնալ՝ երկրորդ երեխայի ծննդից հետո


Ցուկերբերգը ծրագրում է արձակուրդ գնալ՝ երկրորդ երեխայի ծննդից հետո
Օգոստոս 19 16:30 2017

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը հայտարարել է արձակուրդ գնալու մասին՝ երկրորդ երեխայի ծննդից հետո:

«Մեր դուստրը շուտով լույս աշխարհ կգա, և ես նորից ծրագրում եմ երկու ամսով արձակուրդ վերցնել… Եվ ես վստահ եմ, որ երբ վերադառնամ, գրասենյակն իր տեղում կլինի»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Ցուկերբերգի խոսքով՝ մեկ ամիս նա կվերցնի դստեր ծննդից անմիջապես հետո, իսկ երկրորդը՝ դեկտեմբերին:

«Facebook-ում մենք ծնողներին տրամադրում ենք 4-ամսյա արձակուրդ, քանի որ, հետազոտությունների համաձայն, եթե աշխատող ծնողները նորածնին ժամանակ են հատկացնում, դա լավ է ամբողջ ընտանիքի համար»,- նշել է նա: