Իսպանիայում վրաերթ իրականացրած ահաբեկչի հայրը՝ որդու մասին


Իսպանիայում վրաերթ իրականացրած ահաբեկչի հայրը՝ որդու մասին
Օգոստոս 19 15:00 2017

Կատալոնիայում հետիոտներին վրաերթի ենթարկած ահաբեկչի հայրը պատմել է, թե ինչպիսին է եղել իր որդին՝ փոխանցում է Paisը:

«Նրանք արմատականության որևէ նշան չեն դրսևորել»,- հայտարարել է 17-ամյա ահաբեկիչ (նրան ահաբեկչությունից հետո չեզոքացրել էր ոստիկանությունը) Մուսա Ուկաբիրայի և նրա ձերբակալված եղբայր Դրիս Ուկաբիրայի հայրը:

Հայրը խոստովանել է, որ որդին «ոչ մեկին վնաս չի պատճառել», հաճախել է դպրոց, որը պետք է ավարտեր հաջորդ տարի:

«Վերջին ժամանակներս նա սկսել էր աղոթել, բայց ոչ ավելին»,- հավելել է հայրը: