Ոչ աշխատանքային օրերը՝ սեպտեմբերին


Ոչ աշխատանքային օրերը՝ սեպտեմբերին
Օգոստոս 19 14:31 2017

ՀՀ-ում սեպտեմբերի 1-ին նշվում է Գիտելիքի և դպրության օրը, ուսումնական տարվա առաջին օրը, սակայն այն համարվում է աշխատանքային օր:

Սեպտեմբերի 2-ին 1991թ.-ից նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը. այս օրը Արցախում ոչ աշխատանքաին օր է, ՀՀ-ում՝ աշխատանքային:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում կնշվի Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարությունը: Տոնին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում և սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը ՀՀ Կառավարության որոշման համաձայն կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին` շաբաթ օրը:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ում նշվում է Անկախության օրը (1991թ.-ից), այս օրը նույնպես ոչ աշխատանքային է:

Մանրամասները՝ iravaban.net -ում