Թրամփը պաշտոնից հեռացրել է իր խորհրդականին՝ տեղեկատվության արտահոսքի պատճառով


Թրամփը պաշտոնից հեռացրել է իր խորհրդականին՝ տեղեկատվության արտահոսքի պատճառով
Օգոստոս 19 18:00 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան իր նախկին գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնին, որին կասկածել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ։ Այս մասին հաղորդում է The New York Time-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանք, մասնավորապես, հայտնել են, որ վերջին ժամանակներս Թրամփը իր մերձավորների շրջանում գանգատվել է այն բանից, որ Բենոնը լրագրողներին գաղտնի տեղեկատվություն է փոխանցում: Թրամփը նաև համարել է, որ Բենոնն իրեն է վերագրում պետության ծառայությունները:

«Իրավիճակը միանգամայն անհանդուրժելի էր մինչ ուրբաթ Բենոնի հրաժարականը»,- ասել է աղբյուրներից մեկը:

Արդյունքում այս իրավիճակի շուրջ ստեղծվել է երկու ճամբար. պաշտոնյաներից ոմանք Թրամփին խորհուրդ են տվել Բենոնին հեռացնել պաշտոնից, իսկ գլխավոր ռազմավարի կողմնակիցները խնդրել են նրան թույլ տալ կամովին հեռանալու:

Ինչպես հայտնել է նախկին ռազմավարը՝ նա մինչ այդ էլ որոշել էր, որ Թրամփի թիմում կանցկացնի 1 տարի և 2017թ. օգոստոսի 14-ին հրաժարական կտա: