Նույնիսկ վատ խաղով ես կարող եմ լինել լավագույնը. Լևոն Արոնյան


Նույնիսկ վատ խաղով ես կարող եմ լինել լավագույնը. Լևոն Արոնյան
Օգոստոս 19 18:15 2017

«Եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ ես անքան էլ ուժեղ չեմ շախմատային այս ոճում ապա չարաչար սխալվում է՝ ես կարողացա ապացուցել հակառակը։ Խաղային վերջին օրը վատ սկսեցի, գրեթե պատվել էի Լե Կուանգ Լիեմին, սակայն բախտս բերեց, վիետնամցին չկարողացավ տեղավորվել ժամանակի մեջ։ Երկրորդ շնչառությունս բացվեց, հույս առաջացավ, որ նույնիսկ վատ խաղով ես կարող եմ լինել առաջինը», ասել է Արոնյան։

Վերջինը փայլուն խաղ ցուցադրելով հաղթող է դարձել Սենթ Լյուիսում կայացած արագ և բլից շախմատի խոշոր մրցաշարում: