Ֆիննական Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակումը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն


Ֆիննական Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակումը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն
Օգոստոս 19 14:00 2017

Ֆիննական Տուրկու քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այդ առթիվ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ փոխանցում է France Press գործակալությունը: Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի և 8 տուժածների մասին:

Ոստիկանությունը հետաքննում է այդ միջադեպը որպես ահաբեկչություն՝ հաղորդում է տեղական Yle ռադիոընկերությունը:

Reuters-ի տվյալներով՝ հարձակվողը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի է:

Տեղի ունեցածից հետո Ֆինլանդիայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները ողջ երկրում:



loading...