Հակառակորդն այս շաբաթ 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. հայկական դիրքերի ուղղութամբ 3300 կրակոց է արձակել. ՊԲ


Հակառակորդն այս շաբաթ 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. հայկական դիրքերի ուղղութամբ 3300 կրակոց  է արձակել. ՊԲ
Օգոստոս 19 13:23 2017

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ավելի քան 220 խախտման արդյունքում հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: