«Հրապարակ». Գեներալ Մանվելն Արցախում աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով


«Հրապարակ». Գեներալ Մանվելն Արցախում աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով
Օգոստոս 19 11:33 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից մեկնարկել է երկրապահների ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ: ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն իր «զորքի»՝ պատանի, վետերան եւ առհասարակ՝ ԵԿՄ-ականների հետ այցելում է զորամասից զորամաս, լինում դիրքերում, քեֆ-ուրախություն կազմակերպում զինվորների համար։

Հանդիպում է նախատեսվում նաեւ Արցախի զինվորական եւ քաղաքական էլիտայի հետ։ Բնականաբար, այդ հավաքներում գեներալն աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով։ Ուխտագնացությունը կշարունակվի մինչեւ Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...