«Հայկական ժամանակ». Նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն առանձնատուն է կառուցում, բիզնեսով է զբաղվելու


«Հայկական ժամանակ». Նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն առանձնատուն է կառուցում, բիզնեսով է զբաղվելու
Օգոստոս 19 10:40 2017

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում:

Նրանցից մեկն էլ գյումրեցի ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյան էր, Թեև նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ:

Թերթի տեղեկություններով՝ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեև վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները:

Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված՝ նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում՝ Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: