Oգոստոսի 19-ի աստղագուշակ


Oգոստոսի 19-ի աստղագուշակ
Օգոստոս 19 01:01 2017

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս այս օրն անցկացնել տանը: Իրադրությունը չի տրամադրում ակտիվության, կարող է ուժգնացնել ձեր զգացմունքային կամ կենցաղային խոցելիությունը: Վերջին խոսքը կարող են թելադրել սովորությունները, ընտանեկան ավանդույթները, ընթացիկ տնտեսական կարիքները: Կշիռ կունենա ծնողների, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների կարծիքը: Հնարավոր է ընտանեկան իրադարձությունների անսպասելի հանգուցալուծում:

Ցուլ

Ցուլերին սպասվում է հաճելի առավոտ, սակայն հետագա իրադարձությունները կարող են չարդարացնել սպասելիքները: Եթե նախօրեին դանդաղել եք և չեք օգտվել հաջող հնարավորությունից, այսօր կարող եք հասցնել միայն ձեզ հետաքրքրող միջոցառումների ավարտին: Օրվա ընթացքում կաճի ընտանեկան իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը, հնարավոր է դրանք պահանջեն ձեր ուղղակի մասնակցությունը:

Երկվորյակ

Երկվորյակների համար մինչ երեկո կարող է նշանակություն ունենալ նախօրեի գործերի արձագանքը, հատկապես, եթե դրանք ձեզ համար հաճելի և հուզիչ են եղել: Որքան շատ եք տպավորություններ ստացել և փող ծախսել, այնքան երկար կմնաք զգացմունքների ազդեցության տակ: Հնարավոր է սրտին մոտ ընդունեք ընտանեկան իրադարձությունները, մասնակից դառնաք տնային ձևափոխումներին: Բացառված չէ պատմության անսպասելի ավարտը:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա ֆոնը կլինեն սեփական ապրումները: Հուզմունքի առիթ կարող են դառնալ ինչպես վերջին իրադարձությունները, այնպես էլ անցյալի սցենարները: Ընդհանուր տրամադրությունը մինչ երեկո դրական կմնա: Նրբությունները կորոշվեն ձեր ինքնազգացողությամբ, անհատական ճաշակներով և խառնվածքով, ինչպես նաև մերձավոր շրջապատում տիրող մթնոլորտով: Չնայած լավ ելքին՝ կարող եք որոշ չափով հիասթափվել:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս կուտակել ֆիզիկական և հոգեկան էներգիան. այն կարող է պետք գալ կա՛մ վաղը, կա՛մ այսօր երեկոյան: Չարժե ուժերը վատնել ավելորդ անհանգստությունների վրա, հատկապես, եթե դրանց առարկան կապված չէ ձեր գործերի հետ կամ վերաբերում է անցյալին: Այսօր անցանկալի են նաև ծանրաբեռնությունները, ավելի լավ է հրաժարվել ծանր պարապմունքներից, հոգնեցուցիչ ուղևորություններից:

Կույս

Կույսերն այսօր հակված են իրադարձություններին լավատեսական հայացքով նայել, շրջապատողների նկատմամբ բարյացակամություն և համակրանք դրսևորել: Մեծ դեր կխաղա նախօրեին ստացված զգացմունքային դրական ազդակը: Բացառված չէ արկածախնդրական տրամադրությունը: Օրվա վերջում առավել նախաձեռնող Կույսերը կարող են չսահմանափակվել հաճելի ապրումներով և անցնել գործի, օրինակ՝ կարևոր ծրագրի ավարտական մասին:

Կշեռք

Այս օրը Կշեռքներին ցույց կտան իրենց ուժը և թուլությունը, մասնավորապես՝ ճակատագրական արտաքին հանգամանքներից և սեփական ցանկություններից կախվածությունը: Զգացմունքային վիճակն օրվա ընթացքում անկայուն կմնա, հնարավոր է իրադարձությունների և դրանցում սեփական դերի ոչ օբյեկտիվ գնահատում: Անհանգստություններից կամ կարևոր գործողութունից հետո չի խանգարի հանգիստը:

Կարիճ

Կարիճներին օրը հավելյալ ոգևորություն է պարգևում, տալիս է բարոյական աջակցություն, և, միաժամանակ, ակնարկում է խոսքերից գործի անցնելու անհրաժեշտության մասին: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս բարդ առաջադրանքի անցնել հենց այսօր. պատասխանատու քայլի համար կարող է պահանջվել կրկնապատկված էներգիա, հստակ ազդակ կամ թարմ հայացք: Անցանկալի է հոգնել առավոտյան:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր ավելի շուտ սպասվում են զգացմունքային, քան ֆիզիկական ծանրաբեռնություններ: Մինչ գիշեր կարող են մեծ լինել կատարված կամ սպասվող իրադարձությունների հետ կապված անհանգստությունները: Բացառված չէ կախվածությունն ընտանեկան հանգամանքներից, սիրային կամ ընկերական համակրանքներից, տնային կամ ֆինանսական իրավիճակից, հայրենիքում տիրող իրադրությունից:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն հաշվի առնել իրադրությունը և ուրիշների տրամադրությունը: Չարժե ծրագրել անհատական նախաձեռնություններ. ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք ոչ թե իրագործել սեփական ծրագրերը, այլ արդարացնել շրջապատողների սպասելիքները: Հեշտ չի լինի ուրիշի համակրանքին դիմադրելը: Հնարավոր է կախվածություն սիրելի անձնավորության ճաշակներից, ամուսնու սովորություններից:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ոչ թե նախաձեռնություն դրսևորել, այլ սպասել, մինչ դա անեն ուրիշները: Չարժե հավակնել ընտանիքում կամ ընկերախմբում, համախոհների, մասնագիտական շրջապատում բացարձակ առաջնորդության: Անցանկալի է դուրս գալ պայմանագրի կամ համակարգի շրջանակներից: Եթե պետք է, պատրաստ եղե՛ք լինել երկրորդական դերերում, ստվերում: Օրվա վերջում ինչ-որ մեկը կարող է ձեզ մարտահրավել նետել կամ համագործակցության հրավիրել:

Ձկներ

Ձկների համար օրը կսկսվի ոգևորության պահից, սակայն գացմունքային լարվածությունն աստիճանաբար կնվազի: Հնարավոր է երկընտրանքի առաջ հայտնվեք. սահմանափակվել հուզիչ ապրումներով կամ հոգեկան վերելքը վերափոխել կոնկրետ գործողությունների: Առաջին տարբերակի դեպքում կյանքը կարող է իր նախկին հունի մեջ ընկնել, սակայն կարող եք փոշմանել բաց թողած հնարավորության համար: Իսկ երկրորդի պարագայում՝ ստիպված կլինեք հիմնովին նոր ռազմավարություն մշակել:



loading...