Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան


Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան
Օգոստոս 18 23:01 2017

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին: Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: Միջոցառումը կանցկացվի Արամ Խաչատրյան համերգասրահում:

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է: