Աֆրիկայի ամենահարուստ մարդը մտադիր է գնել «Արսենալը» և աշխատանքից ազատել Վենգերին


Աֆրիկայի ամենահարուստ մարդը մտադիր է գնել «Արսենալը» և աշխատանքից ազատել Վենգերին
Օգոստոս 18 22:41 2017

Աֆրիկայի ամենահարուստ մարդ համարվող 60-ամյա Ալիկո Դանգոտեն, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 13 մլրդ դոլար՝ պատմել է «Արսենալը» Սթեն Կրոնկեից գնելու ցանկության մասին, փոխանցում է Sports.ru-ին:

«Առաջին հերթին ես կփոխեի մարզչին: Նա լավ աշխատանք է կատարել, սակայն ուրիշներն էլ պետք է փորձեն իրենց հաջողությունը: «Արսենալը»՝ հանճարեղ ակումբ է, որտեղ բոլորը շատ լավ են աշխատում: Ես կարող եմ անել այնպես, որ ամեն ինչ էլ ավելի լավ աշխատի: Դրա համար էլ կլինեմ այնտեղ: Կսպասեմ: Կգնեմ ակումբը, նույնիսկ, եթե ինչ-որ փոխվի», – ասել է Դանգոտեն: