Դևիդ Բեքհեմը դարձել է Pro Evolution Soccer-ի հերթական դեսպանը


Դևիդ Բեքհեմը դարձել է Pro Evolution Soccer-ի հերթական դեսպանը
Օգոստոս 18 22:30 2017

Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դարձել է ճապոնական «Konami» ընկերության «Pro Evolution Soccer» համակարգչային խաղի հերթական դեսպանը:

«Մեծ պատիվ է միանալ լեգենդների ցանկին, որոնք աշխատում են «Konami»-ի հետ որպես «PES»-ի դեսպան: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է իմ կարիերան ներկայացվի այդ ֆանտաստիկ խաղում: Աշխատել եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում և գնահատում են ֆուտբոլը»,- ասել է Բեքհեմը:

Հիշեցնենք, որ «Pro Evolution Soccer 2018» համակարգչային խաղը հասանելի կլինի «Steam»-ում սույն թվականի սեպտեմբերի 14-ից: Նշենք, որ «PES 2018»-ում հասանելի կլինեն մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպես նաև թեթևատլետ Ուսեյն Բոլտը: