Air Transat ավիաընկերության ավելի քան 200 ուղևոր մնացել են առանց ուղեբեռի


Air Transat ավիաընկերության ավելի քան 200 ուղևոր մնացել են առանց ուղեբեռի
Օգոստոս 18 22:09 2017

Կանադական Air Transat ավիաընկերության ավելի քան 200 ուղևոր, ժամանելով անգլիական Բիրմինգհեմ, մնացել են առանց ուղեբեռի:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին: Կանադայի Տորոնտո քաղաքից Մեծ Բրիտանիա 300 զբոսաշրջիկ է ուղևորվել: Իրենց ուղեբեռը ստանալ կարղացել են 85-ը:

Պարզվել է, որ միջադեպի պատճառը Տորոնտոյի «Փիրսոն» օդանավակայանում տեղի ունեցած տեխնկական խափանումն է եղել: Բացի այդ, խափանումների պատճառով՝ չվերթը հետաձգվել է 3 ժամով:

Ուղևորներից մեկի խոսքով՝ իր ուղեկիցներից երկուսը ուշագնաց են եղել՝ ուղեբեռ ստանալու համար հերթում կանգնած ժամանակ: