Արսենալի պաշտպանը տեղափոխվեց Վալենսիա


Արսենալի պաշտպանը տեղափոխվեց Վալենսիա
Օգոստոս 18 21:13 2017

Իսպանական «Վալենսիան» ձեռք է բերել Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիել Պաուլիստայի տրանսֆերը:

«Չղջիկները» բրազիլացի պաշտպանի հետ 5-ամյա պայմանագիր են կնքել: Ֆուտբոլիստի նոր հրաժարագինը կազմել է 80 մլն եվրո:

Պաուլիստան հանրությանը կներկայանա վաղը` օգոստոսի 19-ին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Պաուլիստան մասնակցել էր Պրեմիեր լիգայի 19 հանդիպման: